Տեղական տուրքերի հաշվառման և հողի վարձակալության պայմանագրերի կառավարման համակարգի միջոցով ավտոմատացվում են Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված տեղական տուրքերի և տրամադրվող թույլտվությունների հետ առնչվող մի շարք գործառույթներ:

Մասնավորապես, համակարգը ավտոմատ կերպով հետևում է պայմանագրերի վերջնաժամկետներին, հաշվարկում է հնարավոր տույժերի և տուգանքների չափը, ինչպես նաև ստեղծում է մի շարք հաշվետվություններ: Համակարգը ամենօրյա օգտագործման մեջ է Երևանի քաղաքապետարանում և քաղաքի բոլոր 12 թաղապետարաններում:

Հողի վարձակալության պայմանագրերի կառավարման ենթահամակարգը ստեղծում և կառավարում է հողի վարձակալության պայմանագրերի տվյալների շտեմարանը, հետևում պայմանագրերի վերջնաժամկետներին, համակարգում պայմանագրերով նախատեսված վճարումները, այդ թվում հաշվարկում պայմանագրերով նախատեսված չվճարված գումարները, եթե այդպիսիք կան: Այս ենթահամակագը ներդրվել է 2012 թ.-ին և կիրառման մեջ է մինչ օրս: